Թուրքիայի Քոնիա նահանգում F-5 կործանիչ է կործանվել
Թուրքիայի Քոնիա նահանգում F-5 կործանիչ է կործանվել, օդաչուն կատապուլտացվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
«F-5 ուսումնառազմական ինքնաթիռը կործանվել է Քոնիայում թռչնի հետ բախման պատճառով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ օդաչուն հասցրել է կատապուլտացվել։ Նա հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է կայուն։