Էտօ՛O-ն հարվածել է երկրպագուին
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի՝ Բրազիլիայի և Հարավային Կորեայի հավաքականների խաղից հետո կամերունցի նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտօ՛O-ն հարվածել է երկրպագուներից մեկին։
Կադրերում երևում է, թե ինչպես է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ոտքով հարվածում տեսախցիկով տղամարդուն։
Հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է բարկացրել 41-ամյա Էտo’Օ-ին, որը դեպքից մի քանի րոպե առաջ լուսանկարվել է երկրպագուների հետ՝ հեռանալով 974 մարզադաշտից։
Հարվածից հետո երկրպագուն ընկել է գետնին, իսկ նախկին ֆուտբոլիստը հեռացել է դեպքի վայրից։