Ֆուտբոլիստները ցույց տվեցին ճապոնական ֆուտբոլի ապագան․ Մորիյասու
Ճապոնիայի հավաքականի մարզիչ Հաձիմե Մորիյասուն խոսել է Կատարի Աշխարհի առաջնությունից իր թիմի դուրս մնալու մասին։
«Ֆուտբոլիստները ցույց տվեցին ճապոնական ֆուտբոլի ապագան, նոր դարաշրջան: Մենք հաղթեցինք Գերմանիային, Իսպանիային, հաղթեցինք աշխարհի երկու չեմպիոնների։
Մենք չենք կարող միանգամից դառնալ սուպերհերոսներ։ Պետք է առաջ շարժվենք փոքր քայլերով։ Եթե մտածենք ապագայի մասին, այլ ոչ թե լճացման, ապա այն հաստատ ամեն ինչ կփոխվի»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ճապոնիայի հավաքականը մոտ էր պատմության մեջ առաջին անգամ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուն, սակայն զիջեց խորվաթներին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։ Հանդիպման հիմանական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով։
Աղբյուր ArmSport.am