«Ժողովուրդ». Մնացին գործազուրկ. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 148
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի փետրվարի 12-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ լուծարված «Շիրակ» հանրային հեռուստաընկերության աշխատակիցները չեն կորցնի իրենց աշխատանքը, քանի որ կա ներդրող։ Վարչապետը, մասնավորապես, նշել էր, որ կա պայմանավորվածություն ներդրողի հետ, եւ կառավարությունը «Շիրակ» հանրային հեռուստաընկերության ակտիվները կօտարի այդ ներդրողին, նա այդ աշխատատեղերը կպահպանի առնվազն առաջիկա մի քանի տարիներին:
«Այդ մարդիկ առանց աշխատանքի չեն մնա՝ ըստ մեր պայմանավորվածության…»,- ասել էր Փաշինյանը: «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունում ներդրում չի կատարվել: «Փաստերի ստուգման հարթակ»-ի հարցմանն ի պատասխան՝ կառավարությունից հայտնեցին, որ ծրագրի քննարկման ժամանակ խնդիրներ են ծագել: ««Շիրակ» հանրային հեռուստաընկերությունում ներդրումային ծրագիր իրականացնելու հայտնի քննարկման ժամանակ ի հայտ են եկել այնպիսի իրավական եւ տեխնիկական խնդիրներ, այդ թվում՝ կապուղու հետ կապված, որոնք հնարավորություն չեն տվել իրականացնել ներդրումային ծրագիրը»,- նշված է պատասխանի մեջ:
Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարել էր, որ կա ներդրող, որին կօտարվեն «Շիրակ» հանրային հեռուստաընկերության ակտիվները, ներդրում փաստացի չի կատարվել, իսկ հեռուստաընկերության աշխատակիցները ազատվել են աշխատանքից: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում: