Կանադան 11 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայում ականազերծման սարքավորումների համար
Կանադան 15 միլիոն կանադական դոլար (11 միլիոն դոլար) կտրամադրի Ուկրաինային ականազերծման համար անհրաժեշտ սարքավորումների համար։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է The Globe and Mail թերթը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ հրատարակության՝ այս քայլը կօգնի Կիևին ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերման և մաքրման գործում։
Ավելի վաղ Կանադայի իշխանությունները որոշել էին Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել 34 միլիոն կանադական դոլարով (25,5 միլիոն դոլար)։ Օգնության հաջորդ փաթեթը ներառում էր ձմեռային սարքավորումներ և անօդաչու սարքերի տեսախցիկներ: Օտտավան նաև մտադիր էր կանադական արբանյակներից Կիև ուղարկել նկարներ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված են Ուկրաինայի հակամարտության մեջ՝ մատակարարելով զենք և վերապատրաստելով զինվորական անձնակազմ: Միաժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ դաշինքը պատերազմ է պարտադրում Կիևին՝ միայն բարդացնելով իրավիճակը։