Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել են հերթական նիստերը: Դեկտեմբերի 6-ին գումարված նիստերի օրակարգում ընդգրկված է 30 հարց:
Օրակարգում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին:
Խորհրդարանը կքննարկի նաև «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայաված օրենքների նախագծերի փաթեթը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Իսկ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շարունակությունը կանցկացվի դեկտեմբերի 7-ին: