Ճապոնիայի հավաքականի մարզիչը խոնարհվել է հավաքականի երկրպագուների առջև
Ճապոնիայի հավաքականը մոտ էր պատմության մեջ առաջին անգամ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուն, սակայն զիջեց խորվաթներին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։
Հանդիպման հիմանական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով։ Հանդիպումից հետո Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաձիմե Մորիյասուն մոտեցել է ճապոնացի երկրպագուների տրիբունային և խոնարհվել՝ շնորհակալություն հայտնելով իր թիմին աջակցելու համար։
Աղբյուր ArmSport.am