Թուրքիայում տղամարդը լեզուն ցույց է տվել ճային ու զղջացել դրա համար
Թուրքիայում ռեստորանի աշխատակի ճայ է բռնել, լեզուն հանել և անմիջապես զղջացել։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ միջադեպը ֆիքսվել է տեսանյութում, որը նկատել է New York Post-ը։
Կադրերում երևում է, թե ինչպես է սպիտակ վերնաշապիկով մի տղամարդ բռնել ճային և զննում բոլոր կողմերից։ Նրա կողքին դեռահաս է, ով զգուշությամբ շոյում է թռչնին։ Դեպքի երրորդ մասնակիցը հեռախոսով նկարահանում է։
Ինչ-որ պահի ռեստորանի աշխատակիցը ճայը մոտեցնում է դեմքին ու լեզուն հանում։ Թռչնին դուր չի գալիս տղամարդու պահվածքը, և նա, առանց երկար մտածելու, կտուցով բռնում է նրա լեզուն։ Նրա արձագանքից ցնցված՝ տղամարդը մի պահ ետ է քաշվում, ապա բաց թողնում ճային։