Բայդենը գոհ է ԱՄՆ-ի հավաքականի ելույթից ԱԱ-ում
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել ազգային թիմին Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաջող ելույթի համար:
«Տղանե՛ր, դուք մեզ հպարտանալու առիթ տվեցիք ու հաճելի ակնթարթներ պարգևեցիք: Ոտքի ենք կանգնում ու շարժվում առաջ: Առջևում լուսավոր ապագան է ու վերադարձը 2026-ի տնային Մունդիալին»,- «Shantnews»-ի փոխանցմամբ՝ թվիթերում գրել է նախագահը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի խմբային փուլում ԱՄՆ-ի հավաքականը 5 միավորով երկրորդ տեղն էր զբաղեցրել B խմբում, որտեղ մրցակիցներն էին Անգլիան, Ուելսն ու Իրանը ու նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: 1/8 եզրափակիչում ամերիկացիները մրցել էին Նիդերլանդների հավաքականի հետ, պարտվել 1-3 հաշվով ու ավարտել ելույթները:
Հիշեցնենք, որ 2026թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում: