Պլասիդո Դոմինգո կրտսերը Հայաստանում է. նա տպավորված է Երևանով ու հյուրընկալությամբ
Այսօր առավոտյան Հայաստան ժամանած աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի որդին՝ Պլասիդո Դոմինգո կրտսերը, վաղը համերգով հանդես Ստեփանակերտի մշակույթի տանը: Երգչի երևանյան համերգը կկայանա նոյեմբերի 21-ին՝ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում:
Պլասիդո Դոմինգո կրտսերը լրագրողների հետ զրույցում խոսեց Հայաստանի մասին: Նա ասաց, որ տպավորված է Երևանով ու հյուրընկալությամբ, որը ցույց են տվել իրեն:
Ինչ վերաբերում է համերգային ծրագրին, ապա երգիչը նշեց, որ
Ստեփանակերտում ինքը կատարելու է իսպանական և լատինաամերիկյան սիրային, ռոմանտիկ երգեր. «Կփորձեմ կատարել նաև Շառլ Ազնավուրից»:
Երգչի կարծիքով՝ երաժշտությունը միջազգային լեզու է, որը պետք է սրտով լսել, իսկ հոգով՝ հասկանալ: Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա երգչի կարծիքով՝ հանդիսատեսն է, որ երգչին արարում է, կամ էլ ավերում է:
Լրագրողներին երգիչը պատմեց, որ երգել սկսել է ընդամենը երկու տարի առաջ. Հայրն իրեն հարցրել է, թե ինչու՞ չի երգում: Հոր ձայնի տոնն իրեն հուշել է մոտավորապես այսպիսի հարց, թե ինչո՞ւ ինքը տաբատ չի հագել: