Թուրքիայի տնտեսությունը դարձնում է նրան կարևոր գործընկեր Քուրդիստանի համար
Տնտեսական հարբերությունները էներգետիկայի ոլորտում Թուրքիայի և Իրաքի Քուրդիստանի միջև հանդիսանում է երկու կողմերի համար ռազմավարական նշանակություն, և դրանց հիման վրա կարող է կառուցվել ամուր, փոխշահավետ համագործակցություն: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Մերձավոր Արևելքի Խաղաղության միջազգային կենտրոնի տնօրեն Ազիզ Բարզանիուն:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր Դիարբեքիրում պետք է հանդիպի Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանի նախագահ Մեսուդ Բարզանիի հետ:
Ըստ քրդերի՝ Դիարբեքիրը հադիսանում է իրենց չճանաչված մայրաքաղաքը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետն այս բանակցություններն անվանել էր «պատմական» և հավաստիացրել, որ այն որոշումները, որոնք կընդունվեն այդ բանակցությունների ժամանակ, կարագացնեն և կամարապնդեն քրդական խնդրի գործընթացը: