Մտադիր չեմ փոխել քաղաքացիությունս և հանդես գալ Հայաստանի հավաքականում. Կովալենկո
«Կռիլյա Սովետովի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն հայտարարել է, որ մտադիր չէ փոխել քաղաքացիությունն ու հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: 19-ամյա կիսապաշտպանը հայկական արմատներ ունի.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ այս պահին չեմ շփվում: Ռուսաստանի հավաքականի օգտին որոշումս վերջնական է: Չեմ դիտարկում մարզական քաղաքացիությունս փոխելու և Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու տարբերակը, քանի որ Ռուսաստանից հանդես գալու որոշումս կշռադատված է»,- Կովալենկոյի խոսքերն է փոխանցում «РБ Спорт»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի հավաքականը հետաքրքրված է Կովալենկոյին հավաքական հրավիրելու տարբերակով: Ֆուտբոլիստը ևս հաստատել է այս տեղեկությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Կովալենկոն 20 հանդիպման է մասնակցել «Կռիլյա Սովետովի» կազմում, դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Կովալենկոն նաև իր նորամուտն է նշել Ռուսաստանի հավաքականի կազմում՝ մասնակցելով Ղրղզստանի հետ ընկերական խաղին (2-1):
Աղբյուր ArmSport.am