Բարսելոնան հրաժարվել է բելգիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից
«Բարսելոնան» որոշել է չփրձել ձեռք բերել անգլիական «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսին, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները կորցրել են հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ, ով կարող էր կարիերան շարունակել «Արսենալում», սակայն հետո այդ տեղեկությունը չհաստատվեց։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիլմենսը որոշել է պայմանագրի ավարտից հետո հեռանալ «Լեսթերից»։ Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր ArmSport.am