Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում. Դե Խեա
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան պատմել է, թե ինչպես է տեսնում Էրիկ տեն Հագի մարզչական քաղաքականությունը:
«Կարծում եմ՝ այս մրցաշրջանում մենք ցանկանում ենք թելադրել մեր խաղը, ցանկանում ենք ավելի շատ լինել գնդակով: Մենք ցանկանում ենք ճնշում գործադրել մրցակցի վրա, ներառյալ բարձր ճնշումը մրցակցի խաղադաշտում: Մրցաշրջանը դժվար սկսվեց, բայց հետո մենք սկսեցինք լավ ֆուտբոլ ցուցադրել և հաղթել։ Երբ նոր մարզիչ և նոր խաղացողներ են գալիս, միշտ ժամանակ է պահանջվում հասկանալու համար, թե ինչպես է մարզիչը ցանկանում, որ մենք խաղանք: Կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,- դե Խեայի խոսքերն է մեջբերում ANI-ն:
ԱՊԼ 14 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Աղբյուր ArmSport.am