Չելսին մինչև հիմա չի երկարաձգել Կանտեի հետ պայմանագիրը
«Չելսին» մինչև հիմա համաձայնության չի եկել ֆրանսիացի կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեի հետ նոր պայմաանգրի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2023-ի ամռանը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Կանտեն ինքը կցանկանար մնալ լոնդոնյան ակումբում, բայց գործարքը դեռ կայացած չէ, իսկ «Չելսին» արդեն սկսել է երիտասարդ կիսապաշտպանների դիտարկել։
Կանտեն լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2016-ին։ Նա ԱԱ-2022-ը բաց է թողնում վնասվածքի պատճառով։
Աղբյուր ArmSport.am