ԱՄՆ-ում թույլատրել են արհեստական մսի վաճառքը
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի որակի և անվտանգության կենտրոնը Upside Foods ընկերությանը թույլ է տվել կենդանական ցողունային բջիջներից աճեցված միս վաճառել։
Սա առայժմ վերաբերում է միայն մեկ մթերքի՝ արհեստական թռչնամսին։ Հարյուրավոր նոր նախագծեր սպասում են իրենց հերթին։
Արհեստական մսի թեման վերջին շրջանում տարածված է։ Գաղափարի կողմնակիցները առաջնորդվում են սրանով, որ կենդանիների մսի օգտագործումը և վերամշակումը հանգեցնում են մթնոլորտ վտանգավոր թափոնների արտանետմանը։
Իրավիճակը շտկելու, միևնույն ժամանակ մարդու օրգանիզմին անհրաժեշտ կենդանական ճարպերն ապահովելու համար առաջարկում են որքան հնարավոր է արագ զարգացնել ,այսպես կոչված, պրոբիոտիկ՝ փորձանոթում պատրաստված մսի արտադրությունը։
Խոսքը բուսական փոխարինիչի մասին չէ, որը բավական երկար ժամանակ օգտագործվում է, այլ սինթետիկ մթերքի մասին է, որի հիմքում բնական կենդանական ցողունային բջիջներն են։
Գործընթացը ոչնչով չի տարբերվում փոխպատվաստման համար օրգանների աճեցման պրոցեսից։
Կենդանու մկանային նմուշից առանձնացվում են բջջային գծերը, որոնք հետո բազմացնում են հատուկ սնուցող միջավայրում։ Արդյունքում՝ ցողունային բջիջները վերածվում են մկանային մանրաթելերի։