Ռոնալդուի քույրերը վիրավորել են CNN-ի հաղորդավարին
Կրիշտիանու Ռոնալդուի քույրերը պատասխանել են CNN-ի հաղորդավարին, որն ավելի վաղ պորտուգալացի հարձակվողին «ինքնասիրահարված» էր անվանել․
«Ես Google-ում փնտրեցի, թե ով է այդ Լուիշ Վիլարը, և կարդացի՝ «հիմար, անգրագետ, ծիծաղ առաջացնող, կասկածելի, ծիծաղելի ծաղրածու, որն անգամ բերանը չպետք է բացի․․ ահ, և հավանաբար նրա ուղեղն է այրվել»,- գրել է Կատյա Ավեյրուն Storys բաժնում։
Էլմա Ավեյրուն էլ այս գրառումը տարածել է և ավելացրել․«Որտեղի՞ց են նրանք գտել այս մտավոր խնդիրներ ունեցողին, որին ես նախկինում երբեք չեմ տեսել։ Ո՞վ է այս խեղկատակը»։
Ավելի վաղ CNN Portugal-ի եթերում հաղորդավար Լուիշ Վիլարը, խոսելով Ռոնալդուի պահվածքի մասին, ասել էր, որ նա «տառապում է անհատականության նարցիստական խանգարումով»։
Посмотреть эту публикацию в Instagram