Հնագետները պարզել են, թե ինչպիսին են եղել մանկական խաղալիքները 5000 տարի առաջ
Հնագետները Ապենինյան թերակղզում հայտնաբերել են հնագույն ցուցանակներ՝ բուի տեսքով փորագրությամբ, որոնք հնարավոր է եղել են մանկական խաղալիքներ։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
Հնագետները ընդհանուր հաշվով դամբարաններում 4000 նման ցուցանակ են հայտնաբերել։ Գտածոները մոտավորապես 5000 տարեկան են։ Ավելի վաղ հնագետները կարծում էին, որ ցուցանակները ծիսական նշանակություն են ունեցել և խորհրդանշել են աստվածներին կամ մահացած մարդկանց։ Սակայն հիմա հնագետները մեկ այլ վարկած են ուսումնասիրում, համաձայն որի՝ ցուցանակներն օգտագործվել են որպես տիկնիկներ, խաղալիքներ կամ հմայիլ։ Հավանական է, որ դրանք երեխաներն են պատրաստել։
Այս եզրակացության հնագետները եկել են 100 ցուցանակների վրա արված բուի նկարները մինչև 13 տարեկան ժամանակակից երեխաների նկարների հետ համադրելու և համեմատելու արդյունքում։ Շատ ցուցանակների վերևի հատվածում երկու անցք են ունեցել։ Հնագետները կարծում են, որ այդ անցքերում տեղադրվել են իսկական բուի փետուրներ։