Ռոնալդուն գոհ չէ Պորտուգալիայի հավաքականի մարզչից
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոհ չէ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշից ԱԱ-2022-ի ժամանակ։ Այս մասին հայտնում է Correio da Manha-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, Ռոնալդուն գոհ չէ, որ պորտուգալացիների գլխավոր մարզիչն իրեն փոխարինել է ԱԱ-ի խմբային փուլի յուրաքանչյուր խաղի երկրորդ կեսերում։ Կրիշտիանուն ցանկանում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել խաղադաշտում։ Իրավիճակը գտնվում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վերահսկողության ներքո, որը փորձում է թույլ չտալ իր հավաքականում անկայունություն ԱԱ-2022-ի ընթացքում։
Հիշեցնենք՝ Պորտուգալիայի հավաքականը միևնույն խմբում է հանդես եկել Ուրուգվայի, Հարավային Կորեայի և Գանայի հետ։ Պորտուգալացիները խմբում առաջին տեղն են զբաղեցրել, իսկ 1/8 եզրափակչում կմրցեն Շվեյցարիայի հետ։ Այդ խաղը կկայանա դեկտեմբերի 6-ին։
Աղբյուր ArmSport.am