Երեխաներս ստիպում են ավելի մեծ բավականություն ստանալ ԱԱ-ից. Մեսսի
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Ավստրալիայի դեմ խաղից հետո (2-1) խոստովանել է, որ իր երեխաների ներկայությունը մրցաշարին իրեն շատ է օգնում խաղերի ընթացքում․
«Հիմա իմ երեխաները գիտեն, թե ինչ է աշխարհի առաջնությունը, և նրանք ինձ ստիպում են մրցաշարից ավելի մեծ բավականություն ստանալ։ Տեսնել, թե նրանք ինչպես են վերապրում մրցաշարը, շատ հուզիչ է։ Խաղի սկզբից մինչև վերջ ես մտածում եմ նրանց մասին։
Իմ երեխաներն ավելի են մեծացել ու հիմա շատ առանձնահատուկ զգացողություններ եմ ունենում, երբ տեսնում եմ, թե նրանք ինչպես են գիտակից կերպով հետևում խաղերին, ինչպես են վայելում և միևնույն ժամանակ անհանգստանում։ Ընտանիքիս մյուս անդամներն արդեն եղել են աշխարհի առաջնություններին և Ամերիկայի գավաթի խաղերին, բայց սա նույնը չէ»,-ArmSport. am-ի հաղորդմամբ՝ Մեսսիի խոսքերն է փոխանցում TyC Sports-ը։
ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Արգենտինայի հավաքականը կխաղա Նիդերլանդների հետ։