Թուրքիայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել․ կան վիրավորներ
Թուրքիայի Շանլիուրֆա քաղաքի բնակելի շենքում պայթյուն է որոտացել, նախնական տվյալներով 4 մարդ վիրավորվել է, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Anadolu գործակալությունը։
«Ստացված տեղեկատվության համաձայն՝ Սուլեյման Շահ թաղամասի բնակելի շենքի առաջին հարկում գտնվող աշխատավայրում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել։ Ահազանգը ստանալուց հետո տարածք են ուղարկվել հրշեջ-փրկարարական ջոկատ,ոստիկանության, բժշկական խմբեր։ Նախնական տվյալներով՝ չորս տուժած շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ»,- հայտնում է գործակալությունը։