COVID-19-ը ստեղծվել է արհեստականորեն․ ամերիկացի գիտնական Էնդրյու Հաֆֆ
Ամերիկացի գիտնական Էնդրյու Հաֆը, ով աշխատում էր Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում, ասել է, որ կորոնավիրուսային վարակը արհեստականորեն է ստեղծվել։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Sun-ը։
Այս վարկածը հետազոտողն հայտնել իր գրքում, որը կոչվում է «Ճշմարտությունը Ուհանի մասին»։
Համաճարակաբանը նշել է, որ Չինաստանում անորակ կենսաանվտանգության օգտագործմամբ անցկացված փորձերը հանգեցրել են ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Ուհան վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայից արտահոսքի:
Ըստ Հաֆֆի՝ «Չինաստանն առաջին իսկ օրվանից գիտեր, որ դա գենետիկորեն մշակված վիրուս է»։
«Վտանգավոր կենսատեխնոլոգիան չինացիներին փոխանցելու մեղավորը ԱՄՆ կառավարությունն է»,- իր աշխատանքում խոստովանել է փորձագետը։
Ինչպես հավելել է գիտնականը, ամենացնցողն այն է, որ ամերիկյան իշխանությունները ստել են աշխարհին և հերքել իրենց մասնակցությունը չինական քաղաքում COVID-19-ի շուրջ ստեղծված իրավիճակին։
2020 թվականի մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաճարակ հայտարարեց՝ կապված ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի աճի հետ։