Գրիգորի Լեպսն անհանգստանում է ԱՄՆ-ում գտնվող իր աղջկա համար
Երգիչ Գրիգորի Լեպսը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իշխանություններին ուշադրության համար: Արտիստն անհանգստանում է իր աղջկա համար, ով հիմա Նյու Յորքում է:
«Ինգան այժմ ԱՄՆ-ում է սովորում' դերասանների վարպետության դպրոցում: Ես շատ եմ անհանգստանում նրա համար, որ այս իրադարձությունները կարող են ազդել իմ աղջկա վրա: Շուտով նրա վիզայի ժամկետն է լրանում և նորը հանելու կարիք կա: Նա մոտակա ժամանակներս կվերադառնա Ռուսաստան, իսկ հետո կտեսնենք ինչ անել»,- Heat.ru-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Լեպսը:
Ինգան Լեպսի աղջիկն է' առաջին ամուսնությունից:
«Մենք մտադիր են բացատրություն պահանջել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունից: Իմ շահերը կներկայացնի փաստաբան Անատոլի Կուչերենը»,- ասաց երգիչը: