Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերու հրաբուխը
Կիրակի վաղ առավոտյան Ինդոնեզիայի Ճավա կղզում ժայթքել է Սեմերու հրաբուխը, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում են լրատվամիջոցները։
«Ինդոնեզական Սեմերու հրաբուխը Ճավա կղզում սկսել է ժայթքել կիրակի վաղ առավոտյան՝ օդում առաջացնելով 1,5 կմ բարձրության մոխրի սյուն», հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ազգային աղետների կառավարման վարչությանը:
Գերատեսչությունը տեղի բնակիչներին հորդորել է ժայթքման կենտրոնից 5 կիլոմետր շառավղով ոչ մի գործողություն չկատարել, ինչպես նաև լավայի հնարավոր հոսքերի պատճառով չմոտենալ 500 մետրից ավելի մոտ գետերին։
Ավելի ուշ, ինչպես հայտնել է գործակալությունը՝ հղում անելով Kompas հեռուստաալիքին, իշխանությունները ամենաբարձր մակարդակի նախազգուշացում են տվել ։ Հրաբխի մոտ բնակվող մարդկանց տարհանում է սկսվել ։
Ինդոնեզիան հաճախ է տուժում երկրաշարժերից, հրաբխային ժայթքումներից և ցունամիներից՝ «Հրե օղակի» վրա գտնվելու պատճառով։ Սա 40 հազար կիլոմետր երկարության հրաբուխների և տեկտոնական խզվածքների շերտ է, որը շրջապատում է Խաղաղ օվկիանոսը։ Հենց «Հրե օղակում» է գտնվում մոլորակի մոտ մեկուկես հազար հայտնի հրաբուխների գրեթե 90%-ը։ Երկրի վրա բոլոր երկրաշարժերի 90%-ը տեղի է ունենում այնտեղ։