Ես հարց ունեմ՝ ի՞նչ արժեք ունի մարզադաշտն առանց ՊՍԺ-ի, զրո․ Ալ-Խելայիֆի
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին պատմել է Փարիզի իշխանությունների հետ «Պարկ դե Պրենս» մարզադաշտը գնելու շուրջ բարդ բանակցությունների մասին․
«Ես հարց ունեմ․ ի՞նչ արժեք ունի մարզադաշտն առանց ՊՍԺ-ի․ զրո։ Քաղաքապետին ևս պետք է հարցնել, թե ակումբն ինչ է տալիս քաղաքին։ Եթե նրանք մտածում են, որ մենք մտադիր ենք 500 մլն եվրո ներդրում կատարել, ապա մենք պարզապես կհեռանանք և նոր մարզադաշտ կկառուցենք։
Ես քաղաքապետին ասել եմ՝ եթե նրանք չցանկանան ընդունել մեր առաջարկը, ապա մենք կհեռանանք։ Մենք չենք սպառնում։ Մենք կսեղմենք միմյանց ձեռքերը, շնորհակալություն կհայտնենք քաղաքապետին և հրաժեշտ կտանք իրար»,- ֆունկցիոների խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
L’Equipe-ի տեղեկություններով, մայրաքաղաքային ակումբը Փարիզին 40 մլն եվրոյի առաջարկ է արել։ ՊՍԺ-ի սեփականատեր Qatar Sports Investment ընկերությանը մոտ կանգնած անձինք հայտնել են, որ քաղաքային իշխանությունները մարզադաշտը 350 մլն եվրո են գնահատել։ Մեկ այլ տեղեկությամբ էլ այդ գումարը 200 մլն եվրո է կազմում։
Աղբյուր ArmSport.am