ԱԱ-2022․ դեկտեմբերի 4-ի խաղացանկը
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կկայանան աշխարհի 2022 թվականի առաջնության 1/8 եզրափակչի հերթական հանդիպումները։ Ներկայացնում ենք օրվա խաղացանկը՝
Ժամը19։00՝ Ֆրանսիա-Լեհաստան
Առաջին խաղում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կմրցի Լեհաստանի հետ։ Հանդիպումը կկայանա Դոհայի «Էլ-Թումամա» մարզադաշտում, որը 44,400 հանդիսական է ընդունում։ Ֆրանսիացիները D խմբի հաղթողներն էին, իսկ Լեհաստանը երկրորդ տեղը զբաղեցրեց C խմբում, որտեղ ընդգրկված էին նաև Արգենտինան, Մեքսիկան և Սաուդյան Արաբիան։ Ֆրանսիայի հետ միևնույն խմբում ընդգրկված էին Ավստրալիան, Թունիսը և Դանիան։
23։00՝ Անգլիա-Սենեգալ
Օրվա վերջին խաղում միմյանց հետ կմրցեն Անգլիայի և Սենեգալի հավաքականները։ Հանդիպումը կկայանա «Էլ-Բայթ» մարզադաշտում, որը 68,895 երկրպագու է տեղավորում։ Անգլիացիները հաղթել էին B խմբում, որտեղ ընդգրկված էին նաև ԱՄՆ-ը, Իրանը և Ուելսը։ Սենեգալը երկրորդ տեղն էր զբաղեցրել A խմբում՝ Նիդեռլանդների, Էկվադորի և Կատարի հետ պայքարում։
Աղբյուր ArmSport.am