Հռոմում բողոքի ցույցեր են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 3-ին Հռոմում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Իտալիայի կառավարության տնտեսական քաղաքականության և Ուկրաինային զենքի մատակարարումների շարունակման դեմ։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Արհմիությունների ասոցիացիայի բազայի կայքում։
«Վայր դրե՛ք զենքերը, բարձրացրե՛ք աշխատավարձերը»․ սա է եղել ցույցի գլխավոր կարգախոսը։
Կազմակերպիչների տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 10 հազար մարդ։
Հռոմում Կիևին զենք մատակարարելու դեմ վերջին հանրահավաքը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին, որին մասնակցել էին հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Իտալական պարտիզանների ազգային ասոցիացիան, արհմիությունները, Սուրբ Էգիդիուսի կաթոլիկ համայնքը, Emergence բարեգործական բժշկական կազմակերպությունը և Greenpeace-ը: