Իսրայելը թիրախներ է խոցել Գազայի հատվածում
Իսրայելը թիրախներ է խոցել Գազայի հատվածում. «Shantnews»-իր փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 4-ին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ իսրայելական կործանիչները ոչնչացրել են զենքի արտադրամաս, որտեղ արտադրվել են ՀԱՄԱՍ-ի հրթիռների մեծ մասը։ Հարվածն ընկել է նաև Գազայի հարավային հատվածի թունելի վրա։
Իսրայելը պարզաբանել է, որ իրենք հարվածել են Գազայի հատվածին՝ ի պատասխան իսրայելական կողմի ուղղությամբ արձակված հրթիռի։
Նոյեմբերի 3-ին Իսրայելի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է Գազայի հատվածից արձակված հրթիռը։