Սիլիկյան թաղամասում մեքենան կամրջից շրջվե է. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 3-ին, ժամը 18:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սլիկյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից շրջվել է․ կա տուժած։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիլիկյան նոր խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ «Lexus NX 300» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Խ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կամրջի ստորին հատվածում. վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ Մ. Խ.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: