Ռուսաստանը հյուսիսում իր ուժերը կավելացնի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցումից հետո
Ռուսաստանի Դաշնությունը հյուսիսում իր ուժերը կավելացնի ՆԱՏՕ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի մտնելուց հետո։ Առաջին հերթին կավելացնեն ցամաքային ու առափնյա զորքերի թիվը։ Կավելանան նաեւ հրթիռային զորքերի եւ հրետանու խմբավորումը, հակաօդային պաշտպանության եւ ավիացիայի զորքերը, հայտնում է «Խոսում է Մոսկվան»։
Ինչպես նշում է ՌԴ պաշտպանության նախարարության «Ռազմական միտք» ամսագիրը, Հյուսիսատլանտյան դաշինք Շվեդիայի եւ Ֆինլանդիայի մուտքը «Ռուսաստանի ամենահրատապ մարտահրավերն է»։ ՆԱՏՕ-ի հետ երկրի սահմանը կավելանա ավելի քան հազար կիլոմետրով։ Ռազմական դաշինքը կարող է զինված ուժեր տեղակայել իր նոր անդամների տարածքում, ինչպես նաեւ օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր, որոնք կսպառնան Արխանգելսկի մարզում պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքին։
Հիշեցնենք, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց մտադրության մասին՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս գործընթացը ներկայումս հաստատման փուլում է: