Ավելորդ քաշի դեմ պայքարում կօգնեն նանոմասնիկները
Գիտնականների միջազգային խումբը նանոմասնիկներ է ստեղծել ավելորդ քաշի դեմ պայքարելու համար: Դրանք խանգարում են ճարպային բջիջներին էներգիա կուտակել իրենց ներսում: Կոլումբիայի համալսարանի ամերիկացի եւ չինացի հետազոտողների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
Ճարպակալմանը խթանում է սպիտակ ճարպային հյուսվածքի ավելացումը։ Մասնագետների խոսքով ՝ ճարպակալման մետաբոլիկ ռիսկերը հիմնականում կախված են օրգանիզմում ճարպի բաշխումից, այլ ոչ թե ավելորդ քաշից։
P-G3 կատիոնային նանոմասնիկները խոչընդոտում են դրանց մեծացմանը։
Մկների վրա փորձարկումների ընթացքում մասնագետները նանոսֆերաներ են ներարկել ճարպային հյուսվածքի մեջ։ Պարզվել է, որ այդ մասնիկները մեծացրել են PPAR սպիտակուցների ակտիվությունը, որոնք պատասխանատու են կալորիաների արագ այրման համար, ինչպես նաեւ ճնշել են բջջային համակարգերի աշխատանքը, որոնք ճանաչում են օրգանիզմում սննդանյութերի ավելցուկը: Սա հանգեցրել է ճարպակալման դեմ արդյունավետ պաշտպանության։
Հետագայում այս տեխնոլոգիան կօգնի ազատվել ավելորդ քաշից՝ նվազագույնի հասցնելով կողմնակի ազդեցությունները, որոնք առկա են ճարպակալման դեմ պայքարի այլընտրանքային տարբերակներում, օրինակ ՝ լիպոսակցիայում: