21-ամյա կինը ծննդաբերելուց հետո մահացել է․ ամուսինը դիմել է ոստիկանություն․ Shamshyan.com
Նոյեմբերի 28-ին ոստիկանություն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ Դավիթ Ն․-ն, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 18։00-ին Երևանի «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում իր կինը մահացել է։ Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ ահազանգով մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը, տեղում Դավթի Ն․-ն լրացուցիչ հայտնել է, որ մահացածն իր 21-ամյա կինն է՝ Ծովինար Ն․-ն, ով նոյեմբերի 25-ին «Հանրապետական» ծննդատանը ծննդաբերել էր, որից հետո նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Մանրամասները՝ սկզբնական կայքում։