Ամերիկացուն ձերբակալել են այն բանից հետո, երբ նա վրդովվել է, որ իրեն չեն ընդգրկել հանցագործների ցուցակում
ԱՄՆ-ում տեղի բնակիչը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նա սոցցանցերում վրդովված գրել է, որ հետախուզվող հանցագործների ցուցակում չկա, գրում է Yahoo!-ն։
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Ջորջիա նահանգում։ Տղամարդը տեղական ոստիկանության գրառման տակ մեկնաբանություն է թողել հետախուզվող հանցագործների մասին։ Նա գրել է. «Իսկ ե՞ս»:
Որոշ ժամանակ անց իրավապահները ստուգել են նրա կենսագրությունը և պարզել, որ նրա նկատմամբ երկու ձերբակալման օրդեր է կա։ Ի պատասխան նրա հաղորդագրության՝ ոստիկանությունը գրել է. «Դուք իրավացի եք։ Դուք ունեք երկու օրդեր: Մենք արդեն հետևում ենք ձեզ»։
Մի քանի օր անց ոստիկանության օգտահաշվում կախված է եղել ձերբակալված ամերիկացու լուսանկարը՝ ձեռքերը մեջքի հետևում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անսովոր մեծ պարանոցով հայտնի ամերիկացին ձերբակալվել է հետապնդման համար։