Գենդերային հավասարության առաջխաղացումը 12 տրիլիոն դոլարով կխթանի տնտեսությունը. ՄԱԿ
ՄԱԿ-ի կանանց գործադիր տնօրեն Սեմա Սամի Բաքուսը հայտարարել է, որ աշխատավայրում գենդերային հավասարության առաջխաղացումը կարող է մինչև 2025 թվականը 12 տրիլիոն դոլարով խթանել համաշխարհային տնտեսությունը, մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ գենդերային անհավասարությունը կարող է դառնալ տնտեսական լուրջ խնդիր, եթե կանայք, որոնք կազմում են աշխարհի աշխատունակ տարիքի բնակչության կեսը, չկարողանան իրացնել իրենց ներուժը:
«Կանանց հավասարության առաջխաղացումը կարող է 12 տրիլիոն դոլար ավելացնել համաշխարհային տնտեսությա աճին մինչև 2025 թվականը», - ասել է նա:
Բաքուսը հավելել է, որ վերջին տարիներին աշխարհում միտում է նկատվում կանանց վիճակի բարելավման ուղղությամբ, սակայն համաճարակը բացասաբար է ազդել այս գործընթացի վրա՝ մասնավորապես այն պատճառով, որ մանկապարտեզների փակման հետևանքով՝ նրանք ստիպված են եղել մնալ տանը իրենց երեխաների հետ։ Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ ժամանակակից հասարակությանը 300 տարի կպահանջվի գենդերային հավասարության հասնելու և խտրական օրենքները չեղարկելու համար։