15 պատգամավորների անձնական երաշխավորությունը մերժվել է. Էրիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորնումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունը մերժվել է: Այս մասին հետ զրույցում ասաց պաշտպան Զորայր Հարությունյանը:
Նշենք, որ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումը անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գեւորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադեւոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խանոյանը, Աննա Գրիգորյանը եւ Արամ Վարդեւանյանը:
Հիշեցնենք, հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես կալանավորված է։