Եվրամիությունը 1100 ուկրաինացի զինվորների ուսուցում է իրականացնում․ Բորել
Ուկրաինայի աջակցության հարցով ԵՄ առաքելությունը (EUMAM) այսօր հասել է իր ամբողջական նախնական օպերատիվ ներուժին՝ 1100 զինվոր արդեն ուսուցում է անցնում։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք պատրաստվում ենք ռեսուրսներ տրամադրել՝ 16 մլն եվրո մահաբեր սպառազինության համար ուսումնական նպատակներով»,-նշել է նա։
Ավելի վաղ նոյեմբերին ԵՄ-ն հայտարարել է երկու տարի ժամկետով 15 000 ուկրաինացի զինվորների ուսուցման ծրագրի մեկնարկի մասին։