ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ․ Փրայս
ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղության ապահովման հարցով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք եռակողմ հանդիպումներ ենք անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Հանդիպումներն անցկացրել է պետքարտուղար Բլինքենը։ Նա նաեւ շարունակում է պահպանել կողմերի հետ հեռախոսակապը։ Երբ մենք վերջին անգամ հանդիպեցին, արտգործնախարարները պայմանավորվեցին արագացնել բանակցությունները եւ եւս մեկ հանդիպում կազմակերպել։ Երկու կողմերն իրենց երախտագիտությունը հայտնեցին ամերիկյան կողմին՝ նախարարական հանդիպում կազմակերպելու համար։ Մենք, իհարկե, հուսով ենք, որ երկխոսությունն ու կառուցողական մթնոլորտը կշարունակվի, ուստի մենք շարունակում ենք աջակցել դիվանագիտությանը, որպեսզի հասնենք ամուր խաղաղության եւ խնդիրների լուծման»,-ասել է Փրայսը։