ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բելգրադ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Բաբկեն Թունյանը, Գեղամ Մանուկյանը եւ Սերգեյ Բագրատյանը դեկտեմբերի 5-9-ը կգործուղվեն Բելգրադ:
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) Մշտական հանձնաժողովի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար 2022 թվականի դեկտեմբերի 5-9-ը Բելգրադ (Սերբիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ (դեկտեմբերի 7-9-ը), Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԻՆ (դեկտեմբերի 7-9-ը), Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ (դեկտեմբերի 7-9-ը), ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար ԷՎԱՋՅԱՆԻՆ:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: