Ինդոնեզիայում քրեական պատիժ կսահմանեն արտաամուսնական սեքսի եւ աստվածաանարգության համար
Ինդոնեզիայի խորհրդարանը դեկտեմբերի 15-ին կքվեարկի նոր քրեական օրենսգրքի ընդունման համար, որով պատիժ է սահմանվում արտաամուսնական սեքսի, դավաճանության, իսլամի դեմ աստվածաանարգության եւ երկրի նախագահին վիրավորելու համար, հաղորդում է Reuters-ը:
Ինդոնեզիայի արդարադատության փոխնախարար Էդվարդ Օմար Շարիֆ Հիարիջն ասել է, որ նոր քրեական օրենսգիրքը մշակվում է տասնամյակներ շարունակ։ Կարեւորվում է, որ այն «համապատասխանի Ինդոնեզիայի ազգային արժեքներին»։ Նշվում է, որ նոր օրենսգիրքը կիրառվելու է ոչ միայն երկրի քաղաքացիների նկատմամբ, այլեւ օտարերկրացիների, ինչը գործարար շրջանակներում վեճեր է առաջացրել այն մասին, թե ինչպիսի վնաս կհասցնի նոր օրենսգիրքը երկրի զբոսաշրջային իմիջին։