Նորվեգիայում մոդելավորել են միջնադարյան կնոջ արտաքին տեսքը
Նորվեգիայի բնական եւ տեխնիկական գիտությունների համալսարանի թանգարանի մասնագետներին հաջողվել է վերստեղծել միջնադարում ապրած կնոջ կերպարը: Հետազոտական աշխատանքը հրապարակվել է Hightech ամսագրում։
Նախ գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրել են կնոջ մնացորդները, որն ապրել է մոտ 800 տարի առաջ։ Այնուհետեւ նրանց հաջողվել է մոդելավորել նրա կերպարը։
Կնոջը անուն են տվել՝ Թորա։
Փորձագետների խոսքով՝ իրենք որեւէ գրավոր աղբյուր չեն ունեցել, որը կօգներ վերստեղծել պատկերը։ Հետեւաբար, աշխատանքը հիմնված է բացառապես նրա մնացորդների վերաբերյալ առկա տվյալների վրա:
Գիտնականները պարզել են, որ այդ կինը մահացել է 65 տարեկանում։ Նրանց խոսքով՝ նա մի շարք ստորին ատամներ չի ունեցել։
«Հոնքերի եւ գլխի մազերի փունջըը մենք մեկ առ մեկ ամրացրել ենք։ Կարծում ենք՝ դա հոյակապ գեղարվեստական աշխատանք է»,-ասում է համալսարանի հնագետ Էլեն Գրավը: