Մարդիկ, որոնք ուշ են արթնանում, իրենց ավելի առույգ եւ հանգտսացած են զգում․ Nature
Արեւմտյան գիտականները փորձի ժամանակ պարզել են, թե որ դեպքում մարդն առավոտյան արթնանալիս անհարմարավետություն չի զգում։ Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացված են Nature ամսագրում։
Փորձի համար հետազոտողները ընտրել են 833 կամավորի եւ հետեւել նրանց սնվելու ժամին, ֆիզիկական ակտիվության աստիճանին եւ քնի ռեժիմին։ Պարզվել է, որ նրանք, ովքեր ավելի ուշ են արթնացել, իրենց ավելի զգոն եւ ավելի հանգստացած են զգացել։
«Երկար քունն ու ուշ արթնանալը դրական են ազդել փորձի մասնակիցների վրա։ Նրանք արթնանալիս աշխուժություն և էներգիա են զգացել»,- նշվում է հոդվածում։
Բացի այդ լավ ինքնազգացողության վրա ազդել է նաեւ առավոտյան պատրաստված նախաճաշը։ Սննդում մեծ քանակությամբ դանդաղ ածխաջրերի պարունակությունը բարձրացրել է օրվա ընթացքում հետազոտության մասնակիցների առույգությունը։ Մասնագետների կարծիքով՝ նախաճաշին պարզ ածխաջրերը, ընդհակառակը, ավելացնում են քնկոտությունը եւ նվազեցնում արդյունավետությունը։