Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է զոքանչը ստիպել իրեն պատմաբան դառնալ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրթության թեմայով հանդիպման ժամանակ ասել է, որ երիտասարդ տարիներին ցանկացել է լրագրող լինել։
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ նրա ելույթով տեսանյութը հրապարակել է Pool of the First Telegram ալիքը։
«Ես ինձ պատմաբան չէի տեսնում, սզոքանչս ինձ ստիպեց, ես ուզում էի լրագրող լինել, պատրաստվում էի ժուռնալիստիկայի ֆակուլտետին, զոքանչս (ապագա) ասաց. Ձեզ դա պետք չէ, դուք լավ պատմաբան կլինեք. գնացեք քննություններ հանձնեք:
Լուկաշենկոն հավելել է, որ երախտապարտ է զոքանչին: