ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ Իրանն ունի նյութեր մեկից ավելի միջուկային ռումբի ստեղծման համար
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հիասթափություն և ափսոսանք Է հատնել, որ իր կազմակերպությունը գրեթե երկու տարվա ընթացքում չի կարողանում հսկողություն իրականացնել Իրանի միջուկային ծրագրի կատարման նկատմամբ: Ինչպես նա հայտարարել Է Միլանի Պոլիտեխնիկական համալսարանում, Իրանը բավականաչափ նյութեր ունի մեկից ավելի միջուկային ռումբի ստեղծման համար: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:
«Իրանն այսօր ունի բավականաչափ միջուկային նյութ՝ ոչ մեկ ռումբ արտադրելու համար: Դա չի նշանակում, թե նրանք ռումբ են պատրաստում, բայց այդ հարցում լիակատար թափանցիկություն Է անհրաժեշտ», - ասել Է Գրոսին:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել է, որ Իրանն ունի հնարավորություն՝ պարզաբանելու առաջացած կասկածները: «ՄԱԳԱՏԷ-ն շարունակում Է աշխատել Իրանի կողմից ատոմի կիրառման վերահսկման ուղղությամբ: Մենք երկրին տալիս ենք ցանկացած հնարավորություն մեզ մոտ ծագած կասկածները և անհանգստությունները պարզաբանելու և պակասող տեղեկատվությունը տրամադրելու համար: Դժբախտաբար, 2021 թվականի փետրվարի 23-ից Իրանը չի կատարում իր պատավորությունները, ուստի գրեթե երկու տարի ՄԱԳԱՏԷ-ն չի կարողացել իրականացնել ուրանի հարստացման աշխատանքների ստուգումներ և մոնիթորինգ»,- հավելել Է նա:
Դեկտեմբերի 2-ին La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել Է, որ «Իրանի հետ այժմ բարդ պահ Է»: «Մենք այց Էինք պլանավորել նոյեմբերի վերջին՝ այդ օբյեկտներն ստուգելու համար, բայց Թեհրանն առաքելությունը դադարեցրեց: Իրադրությունը լճացման վիճակում Է, Իրանը հայտարարել Է հարստացված ուրանի արտադրությունը եռապատիկ ավելացնելու մասին», - ասել է Գրոսին:
Նոյեմբերին Իրանը հայտարարել Է, որ կվերանայի ՄԱԳԱՏԷ-ի հետ իր համաձայնությունները գործակալության կողմից ընդունված վերջին բանաձևի պատճառով: Բանաձևով գործակալությունը Թեհրանին կոչ Է արել արագ կարգով պարզաբանել միջուկային օբյեկտներում հայտնաբերված միջուկային նյութերի ծագումը, տրամադրել փաստաթղթեր և մուտքի հնարավորություն այդ օբյեկտներ:
Բանաձևի նախագիծը, որը ներկայացվել Էր ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին, մշակվել Միացյալ Նահանգների և «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) կողմից: Իրանում բանաձևը համարում են Իսլամական Հանրապետության վրա քաղաքական ճնշում գործադելու միջոց: Այս ամենից հետո Իրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում սկսել է ուրանի հարստացումը մինչև 60 տոկոս: 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակը» և Գերմանիան Իրանի հետ ստորագրել էին Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ)՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման նպատակով:
2018 թվականին այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ: