Մեքսիկայում հարսանիքի ժամանակ առնվազն 200 մարդ է թունավորվել
Զանգվածային թունավորում է տեղի ունեցել Մեքսիկայի հյուսիս-արևելքում գտնվող Նուևո Լեոն նահանգի Մոնտերեյ քաղաքում հարսանիքի ժամանակ։ 250 հյուրերից առնվազն 200-ը տուժել են, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը հայտնել է Noticias MVS ռադիոկայանը իր կայքում՝ վկայակոչելով տարածաշրջանային առողջապահության վարչության ղեկավար Ալմա Մարոկինին:
Նրա խոսքով, անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն, այդ թվում՝ երեխաներին։ Թունավորվածների առողջական վիճակի մասին տեղեկություն չի հրապարակվում։ Դեռ հայտնի չէ, թե ինչով կարող էր տեղի ունենալ միջադեպը։ Իշխանությունները դադարեցրել են հյուրանոցի աշխատանքը, որտեղ անցկացվել է միջոցառումը։
Նորապսակները մտադիր են հարսանիքի կազմակերպիչներից պահանջել վերադարձնել դրա վրա ծախսված միջոցները, ինչպես նաև վճարել տուժած հյուրերին մասնագետների ծառայությունների համար։