Նախ, կնոջս համոզեք․ Վան Գալը՝ Բելգիայի հավաքականը գլխավորելու մասին
Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատասխանել է Բելգիայի հավաքականը գլխավորելու հնարավորության մասին հարցին։
«Ուզում ենք աշխարհի չեմպիոն դառնալ։ 4 խաղ է մնում, որից հետո կտեսնենք ինչ է լինում։ Արդեն ասել եմ, որ անպայման պայմանագրի առաջարկ կստանամ, եթե հաղթենք աշխարհի առաջնությունը։ Բայց, եթե հավատանք հոլանդական մամուլին, մենք չեմպիոն չենք դառնա։
Աշխատանք Բելգիայի հավաքականո՞ւմ։ Այն հիանալի երկիր է, ինձ շատ է դուր գալիս, բայց նախ, պիտի կնոջս համոզեն։ Իսկ եթե լուրջ, ապա այդպիսի որոշումները ես եմ կայացնում։ Հիմա ես աշխատում եմ Նիդերլանդների հավաքականում։ Եվ մենք ուզում ենք չեմպիոն դառնալ»,- վան Գալի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Աղբյուր ArmSport.am