ԱՄՆ-ը շարունակում է ՌԴ-ի հետ շփումները՝ երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար. Բլինքեն
Միացյալ Նահանգները շարունակում Է Ռուսաստանի հետ քննարկել անվտանգության հարցերը՝ խուսափելու համար ուկրաինական հակամարտության ընդլայնումից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Բլինքենը շեշտել է, որ Վաշինգտոնը պահպանում է շփումները Ռուսաստանի հետ, որովհետև Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր օգտագործման հետ կապված մտահոգություններ ունի: «Մենք ինչ-որ հատուկ քայլեր չենք տեսնում այդ ուղղությամբ, բայց անհանգստություն գոյություն ունի: Մենք չենք բացառում (իրադարձությունների) նման (զարգացումը)», - ասել է նա:
Բլինքենը նաև շեշտել է երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու կարևորությունը: «(ԱՄՆ-ի) նախագահ (Ջո) Բայդենի համար կարևոր Է խուսափել հակամարտության ընդլայնումից: Ընդհակառակը, մենք ցանկանում ենք այն կանգնեցնել, չընդլայնել: Մենք պատերազմ չենք ցանկանում Ռուսաստանի հետ, հատկապես մեզ պետք չԷ երրորդ համաշխարհային պատերազմ: Մենք դրան չենք ձգտում»,- հայտարարել Է Բլինքենը: