«Երկիր մեդիա» և «Հ2» հեռուստաընկերությունները հանրապետական սփռման լիցենզիա չստացան
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։
Մրցույթի մասնակիցներն էին հետևյալ ընկերությունները՝
1․ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ
2․ «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ
3․ «ՇԱՆԹ» ՍՊԸ
4․ «ՄՈւԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ
5․ «ՀՈւՍԱԲԵՐ» ՓԲԸ
6․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈւՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ:
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ «Արմենիա» թիվին ստացել է՝ 106 , «Շանթ»-ը՝ 89, «Մուլտի մեդիա կենտրոնը»-ը՝ 92, «Հուսաբերը»՝ 78, Հ2-ը՝ 62 միավոր։ Այսպիսով՝ ընդդիմադիր հեռուստաալիքները՝ «Երկիր մեդիան» ու «Հ2»-ը լիցենզիա չստացան։