Գայի պողոտայի բարձրահարկ շենքի բակում կնոջ դի է հայտնաբերվել. shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանզատել են տարածքը, ոստիկաններն ու քննիչներն էլ պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Ժ. Ս-ն էր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս իրենց շենքի 7-րդ հարկի իր բնակարանից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։