Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների ինքնությունը. Նրանք ՌԴ քաղաքացիներ են
ՏեսանյութերՋրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են. Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից:
Նշենք, որ սլովենական ինքնաթիռ է եղել:
Ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։
Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները տեղում հայտնաբերել են 2 այրված դի։
Օդանավը եղել է երկտեղանոց, այն դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից եւ ուղություն է վերցրել դեպի Աստրախան: Ճանապարհին ինքնաթիռի հետ կապը կորել է: Ինքնաթիռն ընկել է բաց դաշտում, և որևէ այլ ենթակառուցվածք չի վնասվել:
Իր հերթին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով. «Դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:
Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:
Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:
Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:
Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ»: