Ջրաբերում ընկած փոքր ինքնաթիռը մասնավոր չվերթ էր իրականացնում դեպի Աստրախան. նոր մանրամասներ
Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել է և բռնկվել։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այդ մասին տեղեկություն է ստացել ժամը 14։20-ին։ Մեկնած փրկարարները տեղում հայտնաբերել են 2 այրված դի։ Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։
«Առաջին լրատվական»-ի տվյալներով, փոքր ինքնաթիռը մասնավոր չվերթ էր իրականացնում դեպի Աստրախան, բայց թռիչքից կարճ ժամանակ անց անհետացել է ռադարներից։ Կործանման պատճառների մասին տեղեկություններ դեռ չկան։